Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Խիմկիին» և հաղթեց ջախջախիչ ` 6:0 հաշվով։
Հարկ է նշել, որ հանդիպման 26-րդ րոպեից տանտերերը խաղում էին 10 հոգով։
Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը փոխարինվեց 57-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 32 միավորով 8-րդ տեղում է։
ՌՊԼ-ի մեկ այլ խաղում էլ «Կռիլյա Սովետովը» մրցեց «Օրենբուրգի» հետ և խաղն ավարտեց ոչ-ոքի ` 1:1 հաշվով։Ալեքսանդր Կովալենկոն խաղադաշտ դուրս եկավ 78-րդ րոպեին։ Ստեփան Հովհաննիսյանն «Օրենբուրգի» հայտացուցակում էր, սակայն խաղալու հնարավորություն չստացավ։
«Օրենբուրգը» 32 միավորով 7-րդ հորիզոնականում է, իսկ «Կռիլյա Սովետովը» վաստակած 21 միավորով` 12-րդ, որը մոտ է վտանգավոր գոտուն։
© Armenian Soccer 2023