
Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Նոային»:
Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով ` 3:0 հաշվով։
«Արարատ-Արմենիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ուիլֆրեդ Էզան, որն իր գոլերի թիվը հասցնելով 11-ի, առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում հավասարվեց «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Բլադիմիր Դիասին և «Փյունիկի» գոլահար Յուսուֆ Օտուբանջոյին։ Ի դեպ այս տարի Էզան դեռ գոլի հեղինակ չէր դարձել։
Փոխչեմպիոնի 3-րդ գոլը խփեց Արթուր Սերոբյանը։
«Նոան» մի քանի հիանալի գոլային հնարավորություն ուներ, սակայն դրանցից ոչ մեկը դրական վերջաբանով չկարողացավ ավարտել ու պարտվեց։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 2-րդ տեղում է 56 միավորով, իսկ «Նոան» 18 միավորով զբաղեցնում է նախավերջին ` 9-րդ հորիզոնականը։
© Armenian Soccer 2023