Ամերիկյան MLS-ի հերթական առաջնության 6-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» ընդունել է «Ռեալ Սոլթ Լեյքին» և հաղթել խոշոր ` 4:0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը տանտերերի մեկնարկային կազմում էր և աչքի է ընկել գոլով ու գոլային փոխանցմամբ։ Գոլը նա հեղինակել է անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Սելարայանը փոխարինվել է 74-րդ րոպեին։
6 տուրից հետո «Կոլամբուս Կրյուն» 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։
© Armenian Soccer 2023