Armenian Soccer
Armenian Soccer

«Աստանան» հաղթեց «Օրդաբասիին». Հայ պաշտպանները մասնակցեցին հանդիպմանը

Ղազախստանի առաջնության 4-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունեց «Օրդաբասիին»:

Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով ` տանտերերի հաղթանակով։

«Աստանայի» մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի պաշտպաններ Կամո Հովհաննիսյանն ու Վարազդատ Հարոյանը։ Երկուսն էլ ամբողջական հանդիպում են անցկացրել։

Ղազախական թիմ վերադառնալուց հետո այս հանդիպումն առաջինն էր Հարոյանի համար։

Այս խաղից հետո «Օրդաբասին» և «Աստանան» 9-ական միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը։

© Armenian Soccer 2023