Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Շիրակի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արսեն Հովհաննիսյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վերջինս երկար տարիներ է ինչ աշխատում է մարզային ակումբի համակարգում՝ մանկապատանեկան թիմերից հասնելով մինչև ակումբի երկրորդ թիմ: Անցած մրցաշրջանի մեկնարկից 34-ամյա մասնագետը գլխավորում էր «Շիրակ-2»-ը:

Հովհաննիսյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը։

© Armenian Soccer 2023