«Փյունիկի» և մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Կոչուկի միջև երկկողմ համաձայնությամբ խզվել է գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կոչուկը երևանյան թիմին էր միացել 2022 թվականի հունվարին: «Փյունիկի» հետ Եվգենին 2021/22թթ. մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստն իր ներդրումն է ունեցել նախորդ տարվա եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպման ու գոլ հեղինակել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2:1): «Փյունիկում» Կոչուկն, ընդհանուր առմամբ, անցկացրել է 38 հանդիպում, դարձել մեկ գոլի և գոլային 6 փոխանցման հեղինակ։
© Armenian Soccer 2023