«Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմը շնորհակալություն է հայտնել Էդգար Թորոսյանին համատեղ աշխատանքի և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար, մաղթել հաջողություն մարզչական հետագա կարիերայում:
««Շիրակը» միշտ կմնա իմ
սրտում: Այն ակումբն է,
որտեղ ինձ զգացել եմ ինչպես
իմ տանը: Շնորհակալություն
տղաներին, մարզչական
շտաբին, ողջ անձնակազմին
ու ղեկավարությանը
համատեղ աշխատանքի
համար: Շնորհակալ եմ
երկրպագուներից մեր կողքին
լինելու համար: Մաղթում եմ
միայն լավը ակումբին»,- իր հերթին ասել է Էդգար Թորոսյանը։
© Armenian Soccer 2023