ՌՊԼ-ի առաջնության 4-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ ընդունել է «Ախմատին»:
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 2:0 հաշվով։
«Պարի ՆՆ»-ին խաղի առաջին իսկ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Էդգար Սևիկյանը։ Սա ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Սևիկյանի առաջին գոլն էր։
Էդգար Սևիկյանի գոլի տեսությունը դիտեք ԱՅՍՏԵՂ։
Վերջինս տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 82-րդ րոպեին։
Նա նաև ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Այս տուրում «Լոկոմոտիվը» տանը մրցել է «Կռիլյա Սովետովի» հետ ու հանդիպումն ավարտել ոչ-ոքի` 1:1 հաշվով։
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Երկաթուղայինների» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 70-րդ րոպեին։
«Ռոստովը» նույնպես սեփական մարզադաշտում ուժերն է չափել «Ռուբինի» հետ ու հաղթել 3:0 հաշվով։
Մեր ընտրանու կիսապաշտպան Խորեն Բայրամյանը տանտերերի կազմում խաղալու հնարավորություն է ստացել 66-րդ րոպեից, իսկ մեկ րոպե անց հյուրերի կազմից խաղադաշտ է դուրս եկել Ուգոչուկվու Իվուն։
«Դինամոն» սեփական հարկի տակ ընդունել է «Բալթիկային» ու առավելության հասել 2:0 հաշվով։
Արսեն Զախարյանը բացակայում էր տանտերերի հայտացուցակից, քանի որ ինչպես նշել էինք ավելի վաղ, նա մոտ է իսպանական ակումբ տեղափոխությանը։
Արթուր Գալոյանը «Բալթիկայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 78-րդ րոպեին։ Նրա փոխարեն խաղադաշտ թ դուրս եկել Տիգրան Ավանեսյանը։
«Օրենբուրգ» — «Կրասնոդար» հանդիպման մասին կարդացեք` ԱՅՍՏԵՂ։
Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրը կմեկնարկի օգոստոսի 18-ին։
© Armenian Soccer 2023