Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա խաղում մրցեց «Օրենբուրգի» հետ ու հաղթեց 2:0 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախ հիանալի գոլով բացեց հանդիպման հաշիվն, ապա անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը` կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Սպերցյանի գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
Մեր ազգային թիմի անդամը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90-րդ րոպեին։ Նա ճանաչվել է «Օրենբուրգ» — «Կրասնոդար» հանդիպման լավագույն խաղացող։
Ստեփան Հովհաննիսյանն էլ «Օրենբուրգի» կազմում էր հանդիպմանը մասնակցում մեկնարկից ու փոխարինվել է 70-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023