
Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արտագնա խաղում 7:0 հաշվով հաղթել է «Բերսենբրյուկին»:
Բունդեսլիգան ներկայացնող թիմի վերջին գոլը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Վերջինս այդպիսով նոր թիմում խփել է իր առաջին գոլը պաշտոնական խաղերում։
Ռանոսի գոլի տեսությունը դիտեք ԱՅՍՏԵՂ։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 18-ին, իսկ «Բորուսիան» օգոստոսի 19-ին արտագնա խաղում մրցելու է «Աուգսբուրգի» հետ։
© Armenian Soccer 2023