«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Գվինեայի հավաքականի 30-ամյա հարձակվող Մոհամեդ Յատարան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Յատարան Լիոնի «Օլիմպիկի» դպրոցի սան է, իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել ֆրանսիական ակումբներում, ինչպիսիք են` «Օլիմպիկ Լիոնը», «Արլ Ավինյոնը», «Տրուան», «Անժեն», «Օսերը», «Պաուն», ինչպես նաև բելգիական «Ստանդարտ Լիեժը», որի հետ Բելգիայի գավաթակիր է դարձել ու չինական «Սիուչան Ցզյունյունը»։
© Armenian Soccer 2023