
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Մաքքաբի Հայֆայի» հետ պատասխան խաղում «Սլովանը» պարտվեց 1:3, իսկ ընդհանուր դիմակայությունում` 2:5 հաշվով։
Այսպիսով, Սլովակիան ներկայացնող թիմը լքեց հետագա պայքարը և ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում։
Խմբային փուլի ուղեգրի համար «Սլովանը» կմրցի կիպրական «Արիսի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին, Սլովակիայում։
Պատասխան խաղին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում մասնակցեց մեկնարկից, զգուշացվեց և փոխարինվեց 46-րդ րոպեին։
© Armenian Soccer 2023