Հունգարիայի առաջնության վերջին՝ 33-րդ տուրում «Ֆերենցվարոշը» 2:0 հաշվով հաղթել է «Ույպեշտին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Սևիկյանի գոլային փոխանցումը դիտեք մեր Տելեգրամ ալիքում:
Ավելի վաղ արդեն չեմպիոնությունն ամրագրած «Ֆերենցվարոշը» այս հաղթանակի շնորհիվ մրցաշրջանն ավարտեց 74 միավորով:
Սևիկյանը հունգարական ակումբի կազմում անցկացրած 16 խաղում իր ակտիվում գրանցեց 2 գոլ և 1 գոլային փոխանցում:
© Armenian Soccer 2024