Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Մինասյանը հստակություն չունի «Արարատ-Արմենիայում» ապագայի հարցում

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չգիտի՝ կշարունակի՞ գլխավորել թիմը, թե՞ ոչ: Մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզչին հարց են տվել Կոնֆերենցիաների լիգայից ունեցած սպասելիքների մասին, ինչին Միանասյանը հրաժարվել է պատասխանել:

«10 օրից պայմանագիրս ավարտվում է. չգիտեմ՝ կշարունակե՞մ, թե՞ ոչ: Եթե շարունակեմ, կխոսեմ այդ մասին: Ժամանակից շուտ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Ցանկությունը պետք է լինի երկկողմանի՝ թե՛ մարզչի, թե՛ ակումբի կողմից: Ընդամենը սա է: Կոկրետ առաջարկ կամ խոսակցություն դեռևս չի եղել: Տեխնիկական հարցերը շատ արագ են լուծվում: Եթե առաջարկ լինի, տեխնիկական հարցեր են լինի: Ակումբի նախագահը երբեք ոչինչ չի խնայել այս ակումբի համար»,- Վարդան Մինասյանի խոսքերն է մեջբերել ArmSport.am-ը:

Մարզիչը նաև անդրադարձել է թիմում ակնկալվող համալրումներին՝ նշելով, որ 3-4 խաղացողների հետ բանակցություններ են վարել, բայց դեռևս վերջնական որոշում չկա:

© Armenian Soccer 2024