Armenian Soccer
Armenian Soccer

«Ինտերը» խաղավերջում ոչ-ոքի կորզեց «Լացիոյից»

Ա Սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով խաղաց «Լացիոյի» հետ:

Հյուրերը հաշվի մեջ առաջ անցան 32-րդ րոպեին: «Ներաձուրիները» միայն 87-րդ րոպեին կարողացան հավասարեցնել հաշիվն ու փրկվել պարտությունից:

«Ինտերի» կազմում այս խաղին մեկնարկային րոպեներից մասնակցում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ «Ինտերը» դեռ 33-րդ տուրում է ամրագրել չեմպիոնությունը: Այս խաղի ավարտից հետո թիմին է հանձվել չեմպիոնական Գավաթը:

© Armenian Soccer 2024