PopFoot-ը կազմել է 21-րդ դարում մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլային փոխանցումներ արած ֆուտբոլիստների վարկանիշային ցանկ:
Լավագույնների թվում է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը ցանկում 3-րդն է 2015/16 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հեղինակած 31 գոլային փոխանցմամբ (20-ը՝ Բունդեսլիգայում, 2-ը՝ Գավաթում, 9-ը՝ ԵԼ-ում): 34 գոլային փոխանցմամբ 1-ին տեղում Մեսսին է «Բարսելոնայի» կազմում 2011/12 մրցաշրջանի ցուցանիշով, 2-րդը Խուան Մատան է 2012/13 մրցաշրջանում «Չելսիում» հեղինակած 32 գոլային փոխանցմամբ:
© Armenian Soccer 2024