IDBank Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց «Վեստ Արմենիա» — ԲԿՄԱ խաղով: Տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը դեռևս 13-րդ րոպեին «բանակայինների» կազմում բացեց Դանիել Աղբալյանը: 2-րդ խաղակեսում՝ 53-րդ րոպեին, Արամ Լոռեցյանն անվրեպ իրացրած 11-մետրանոցով հավասարեցրեց հաշիվը, սակայն 61-րդ րոպեին ԲԿՄԱ-ն կրկին առաջ անցավ. այս անգամ գոլով աչքի ընկավ Գրենիկ Պետրոսյանը:
79-րդ րոպեին Դեյվիդ Յուլիուսը նորից հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացրած 5-րդ րոպեին Զախար Տարասենկոն Սարգիս Մեթոյանի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ ու դրեց հանդիպման վերջակետը:
Այս հաղթանակից հետո «Վեստ Արմենիան» 37 միավորով 7-րդ տեղում է, ԲԿՄԱ-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը 26 միավորով:
© Armenian Soccer 2024