Armenian Soccer
Armenian Soccer

«Սարդարապատ» ՖԱ-ն ֆրանսիական «Լանսի» հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

«Սարդարապատ» ՖԱ-ն համագործակցություն է սկսել «Լանսի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք հայտարարել «Լանս» ՖԱ-ի հետ համագործակցության մասին։ Ֆուտբոլային կրթության եզակի փորձ` ֆրանսիական ակումբի բարձրակարգ մարզումային մեթոդոլոգիայի ներդրման միջոցով։ Համագործակցության շրջանակներում հայ ֆուտբոլիստներն ու մարզիչները շարունակական ուսուցում և վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայում ` զարգացնելով իրենց տաղանդը Հայաստանում»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Ի թիվս այլ բաների, ֆրանսիական ակումբը «Սարդարապատին» ֆինանսական աջակցություն ևս կտրամադրի։

Այսօր նաև «Լանսի» ակադեմիայում տեղի է ունեցել հայկական ակումբի հետ համագործակցությանը նվիրված մամուլի ասուլիս` «Սարդարապատի» հիմնադիր նախագահ Սևան Կարյանի և տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանի մասնակցությամբ։

«Ստեղծել լավագույն ֆուտբոլային ակադեմիան Հայաստանում։ Սա է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի նպատակը։ Այն իրականություն դարձնելու համար այս երիտասարդ հայկական ակադեմիան, որը լիարժեք զարգացման մեջ է, դիմել է «Լանսին»` խնդրելով կառուցել իրենց նախագիծն իր բոլոր բաղադրիչներով՝ թե՛ սպորտային, թե՛ կառուցվածքային: Գործընկերություն, որը հիմնված է ամուր արժեքների փոխանակման և կրթության ընդհանուր տեսլականի վրա»,- նշվում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքում:

© Armenian Soccer 2023