Armenian Soccer
Armenian Soccer

Հրանտ-Լեոն Ռանոսը կրկին դուբլի հեղինակ է դարձել

Գերմանիայի Ռեգիոնալլիգայի հերթական տուրում «Բավարիա-2-ը» մրցել է «Աուգսբուրգ-2-ի» հետ և հաղթել 3:2 հաշվով։

Բավարացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Այս հաղթանակից հետո «Բավարիա-2-ը» վաստակել է 54 միավոր և բարձրացել 3-րդ հորիզոնական։

© Armenian Soccer 2023