Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։

Հայաստանի հավաքականը նահանջել է և այժմ զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Վերջին հրապարակված աղյուսակում մեր ազգային թիմը 95-րդ տեղում էր։

Վարկանիշային աղյուսակի գլխավորում է Արգենտինայի հավաքականը, որը նվաճել էր աշխարհի 2022թ. առաջնության գավաթը։ Եզրափակչի մյուս մասնակիցը` Ֆրանսիայի ընտրանին 2-րդն է։ Նախկին առաջատար Բրազիլիան եզրափակում է լավագույն եռյակը։

© Armenian Soccer 2023