Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մրցեցին «Շիրակն» ու «Փյունիկը»:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով։
17-րդ րոպեին «Շիրակին» առաջ մղեց Դոնալդ Կոդիան։ Այնուհետև խաղի վերջնամասում խափանվեց մարզադաշտի լուսավորությունը, որի վերականգնումից հետո` հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին «Փյունիկից» Ժունինիոն կարողացավ հավասարեցնել հաշիվն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Երկու 15 րոպե տևողությամբ խաղակեսում էլ թիմերը չկարողացան պարզել հաղթողին և անցան 11-մետրանոց հարվածաշարի, որտեղ 5:3 հաշվով հաղթեց «Շիրակը»: Վերջինս եզրափակչում կմրցի «Ուրարտու» — «Գանձասար» զույգի հաղթողի հետ։
Հանդիպումը կկայանա վաղը ` ապրիլի 6-ին, «Ուրարտուի» հարկի տակ և կմեկնարկի 19:00-ին։
© Armenian Soccer 2023