Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում մրցեցին «Յուվենտուսն» ու «Ինտերը»:
Լարված և թեժ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Ընդ որում թիմերը գոլերը խփել են հանդիպման վերջնամասում։
Չեզոք արդյունքն ավելի էր սրել կրքերն, ինչի պատճառով մրցավար Դավիդե Մասսան խաղադաշտից հեռացրել է 3 ֆուտբոլիստի ` Խուան Կուադրադոյին և Ռոմելու Լուկակուին, ովքեր դարձել էին գոլերի հեղինակներ, ինչպես նաև պահեստայինների նստարանին գտնվող «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչին:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին:
© Armenian Soccer 2023