Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հետ Երևանում կայանալիք հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
Ինչ վերաբերում է մարզավիճակին, նա իրեմ շատ լավ է զգում։ Ուրախ է, որ Երևանում է ու ազգային հավաքականի հետ, լավ տրամադրությամբ պատրաստվում է վաղվա խաղին։
Թուրք երկրպագուների ճնշումներն իրեն չեն խանգարել, սովորական հանդիսանում էր։
Իհարկե լարվածության, էմոցիաների առումով առանձնահատուկ էր, բայց խաղում էր այնպես, ինչպես միշտ։
Իր խաղը գնահատել չցանկացավ, ասում է դա մարզչական շտաբի իրավունքն է։
Խորվաթիայի ընտրանին, ըստ Նաիրի, ֆավորիտ է առհասարակ ամբողջ Եվրոպայում։
Ուրախ է, որ վաղը հնարավորություն կունենա խաղալ նման հավաքականի դեմ։
Կարծում է, որ սա կարող է լինել իր կարիերայի ամենաբարդ հանդիպումներից մեկը։
© Armenian Soccer 2023