Armenian Soccer
Armenian Soccer

«Ագրեսիվ մրցակցի դեմ ենք խաղալու». Կովաչիչ

Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ընտրանու հետ վաղը կայանալիք խաղում բարդ ու պայքարով լի ֆուտբոլ է ակնկալում։

«Երկու տարի առաջ միմյանց հետ արդեն հանդիպել ենք ու բավականին ծանր խաղ ունեցել, ագրեսիվ մրցակցի դեմ ենք գործելու։ Վաղը կարևոր ու մեծ խաղ է սպասվում մեզ։ Մեծ ցանկությամբ ենք մոտենում հանդիպմանն ու ակնկալում ենք 3 միավոր վաստակել։

Սպասում էինք, որ խումբը բավական բարդ է լինելու, և Հայաստանն էլ մրցակցությանը կմասնակցի։ Սեփական երկրպագուների աջակցությամբ կփորձեն լավ հանդիպում անցկացնել։

Թիմը կազմակերպված է, հարձակման գիծն է լավ գործում, հաջող հակագրոհներ են անցկացնում, բայց մեր խաղն ենք ցուցադրելու ու փորձելու հասնել այն արդյունքին, որը եղավ Լատվիայի դեմ խաղում։

© Armenian Soccer 2023