Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Հայաստանի ընտրանու հետ հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
Առաջիկա խաղում մասնագետն ակնկալում է վաստակել 3 միավոր։
«Բավականին բարդ խաղ է լինելու, Թուրքիայի եւ Ուելսի դեմ էլ Հայաստանը հաջող է գործել։ Վերջին մրցավեճում դրսևորել է իրեն ագրեսիվ, արագ ու կոմպակտ։ Պետք է լուրջ մոտենանք սպասվող խաղին։
Հեշտ չի լինելու, բայց այդ 3 միավորը շատ կարևոր է մեզ համար։ Նախորդ անգամ մենք ընկերական հանդիպում ենք անցկացրել, Հայաստանի խաղաոճը դրանից հետո փոխվել է, սկսել է ագրեսիվ ու երբեմն էլ՝ բաց գործել։
Թուրքիայի, Լատվիայի եւ Ուելսի դեմ Հայաստանը շատ լավ է խաղացել, մի փոքր զարմացած եմ ձեր հավաքականի հաջող խաղից, հույս ունեմ, որ միասին կկարողանանք ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալ, բայց երկուսիս համար էլ դժվար կլինի։ Կարծում եմ՝ նոր մարզիչն ու ֆուտբոլիստները կարողացել են կարևոր որակներ հաղորդել Հայաստանին»,- ասել է մարզիչը։
© Armenian Soccer 2023