Armenian Soccer
Armenian Soccer

«Մեզ կօգնի մեր նվիրումն ու ինչ-որ տեղ բախտի գործոնը». Պետրակով

Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի 6-րդ տուրի Խորվաթիայի հետ Երևանում կայանալիք հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու գլխավոր մարզիչը պատասխանել է լրագրողների հարցերին։

Ալեքսանդր Պետրակովը գոհ է իր տղաների խաղից ու կատարած աշխատանքից։

Ըստ նրա վաղվա խաղում մեզ կարող է օգնել այն հանգամանքը, որ սեփական հարկի տակ ենք խաղալու, մեր թիմի նվիրումն ու ինչ-որ տեղ նաև բախտի գործոնը։

Ինչ վերաբերում է չհրավիրված ֆուտբոլիստներին, ուրեմն այնքան արժանի չեն եղել, որ հրավիրվեն, իսկ հետագայում կրկին հնարավորություն կլինի։

Հայաստանի պրեմիեր լիգայում չի գտնում, որ կան ավելի ուժեղ թեկնածուներ, քան այժմ հավաքական հրավիրվածներն են։

Դե իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, մասնագետը լավ է իրեն զգում այստեղ, սակայն նախագահին ասել է, որ մեզ 5 աստղանի մարզադաշտ է պետք, երկրպագուները դրան արժանի են։

© Armenian Soccer 2023