Armenian Soccer
Armenian Soccer

ՌՊԼ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ. Սպերցյանը շորթ-լիսթում է

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների վերջնական տասնյակում:

Նախնական ցանկում կար նաև Նաիր Տիկնիզյանը, որը, սակայն, վերջնական թոփ-10-ից դուրս է մնացել:

Լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են փորձագետները, քվեարկությունը կընթանա մայիսի 15-ից 24-ը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 26-ին:

ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 27 խաղի՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

© Armenian Soccer 2024