Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կրայովայի» դեմ ռումինական Սուպերլիգայի նախավերջին տուրի խաղում:
Այդպիսով, հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ֆարուլի» կազմում իր գոլային փոխանցումների քանակը հասցրել է 5-ի: Հատկանշական է, որ այդ գոլային փոխանցումներից 4-ը Գրիգորյանը կատարել է հենց «Կրայովայի» դեմ խաղերում:
Նշենք, որ «Ֆարուլ» — «Կրայովա» խաղը մինչև 77-րդ րոպեն ընթացել է «Ֆարուլի» 3:0 հաշվով առավելությամբ, սակայն մրցակիցը գոլեր է խփել 77-րդ, 89-րդ և 97-րդ րոպեներին ու փրկվել պարտությունից: Նարեկ Գրիգորյանը խաղացել է 76 րոպե:
© Armenian Soccer 2024