Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է Երևանի «Արարատին»: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ երևանյան թիմի:

Հանդիպման միակ գոլը 2-րդ խաղակեսի հենց մեկնարկում խփել է Գոռ Մալաքյանը:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակել է 44 միավոր, շրջանցել է «Ալաշկերտին» և ընդհուպ մոտեցել եվրագավաթային ուղեգրի համար պայքարող «Ուրարտուին», որն այս տուրում դեռ չի խաղացել և ունի 45 միավոր:: «Շիրակը» 32 միավորով 8-րդն է:

© Armenian Soccer 2024