Armenian Soccer
Armenian Soccer

ՌՊԼ-ի 7-րդ տուրից հետո «Կրասնոդարը» վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Սեպտեմբերի 2-3-ը ներառյալ կայացել են Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի հանդիպումները։

«Կրասնոդարը» տանը 2:0 հաշվով հաղթել է «Սպարտակին»:
Տանտերերի 2-րդ գոլը 11-մետրանոցից խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Պարի ՆՆ-ը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռուբինին» ու առավելության հասել 2:1 հաշվով։
Տանտերերի 2-րդ գոլը հեղինակել է Էդգար Սևիկյանը։ Նա նաև ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Մեր ընտրանու կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել։

Տիկնիզյանի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է Գալոյանի «Բալթիկային»։

Նաիրը տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 61-րդ րոպեին։
Արթուր Գալոյանը հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել ու աչքի ընկել գոլային փոխանցմամբ, իսկ Տիգրան Ավանեսյանը խաղալու հնարավորություն չի ստացել։

«Ռոստովը» 1:2 հաշվով զիջել է «Դինամոյին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խաղին մասնակցել է 2-րդ խաղակեսից։

«Օրենբուրգը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Սոչիին»։
Ստեփան Հովհաննիսյանը տանտերերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 72-րդ րոպեին։

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 17 միավորով գլխավորում է «Կրասնոդարը»: «Լոկոմոտիվը» 12 միավորով 6-րդ տեղում է, «Պարի ՆՆ-ը» 10 միավորով` 8-րդ։
«Ռոստովն» ունի 7 միավոր, որով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականն, իսկ «Ռուբինը» մեկ միավոր պակաս, որով գտնվում է 13-րդ տեղում։
«Օրենբուրգը» 5 միավորով 14-րդն է, իսկ «Բալթիկան» 3 միավորով եզրափակում է աղյուսակը (16-րդ):

ՌՊԼ-ի հաջորդ տուրը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին:

© Armenian Soccer 2023