Հավաքականի խաղերով պայմանավորված միջազգային դադարի ընթացքում «Փյունիկը» կարճատև ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան թիմը Թբիլիսի կմեկնի սեպտեմբերի 6-ին, իսկ Երևան կվերադառնա ամսի 10-ին:
Հավաքի ընթացքում` սեպտեմբերի 9-ին, Եղիշե Մելիքյանի գլխավորած կոլեկտիվը կանցկացնի նաև ստուգողական հանդիպում վրացական «Սաբուրթալոյի» հետ, որը այս պահին 3-րդ տեղով է ընթանում երկրի գլխավոր առաջնությունում:
Գլխավոր թիմի հետ հավաքին կմասնակցեն «Փյունիկ Ակադեմիայի» խաղացողներ Հարություն Ասատրյանն ու Վյաչեսլավ Աֆյանը, ինչպես նաև «Փյունիկ 2008»-ի դարպասապահ Արթուր Պետրոսյանը:
© Armenian Soccer 2023