Armenian Soccer
Armenian Soccer

Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները

Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի Թուրքիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները։

Հիմնական մրցավար է նշանակվել Իտալիայի Ա Սերիայում աշխատող Դանիելե Օրսատոն։ Եզրերում նրան կօգնեն Չիրո Կարբոնեն ու Ալեսանդրո Ջիալատինին։ Չորրորդ պաշտոնյան Անտոնիո Ռապուանոն է։

2020 թվականին Դանիելե Օրսատոն ճանաչվել է տարվա լավագույն մրցավար, ինչպես նաև սպասարկել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը ֆրանսիական ՊՍԺ-ի ու Մյունխենի «Բավարիայի» միջև։

© Armenian Soccer 2023