Armenian Soccer
Armenian Soccer

Առաջին հաղթանակներ ու թեժ պայքար. ավարտվել է Առաջին խմբի 6-րդ տուրը

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ կայացան Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները։

Տուրի առաջին խաղում «Գանձասարը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Շիրակ-2-ին»։
Գոլառատ խաղում «Արարատ-2-ը» 4:3 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիա-2-ի» նկատմամբ, իսկ «Օնորը» նվազագույն հաշվով հաղթելով «Նիկարմին» տարավ իր առաջին հաղթանակը։
«Սյունիքը» 1:0 հաշվով ուժեղ գտնվեց «Ուրարտու-2-ից» և պահպանեց առաջատարի դիրքը 5 խաղ, 5 հաղթանակ։
«Անդրանիկը» 3:2 հաշվով հաղթեց «Փյունիկ ակադեմիային», իսկ ԲԿՄԱ-2-ը 3:1 հաշվով «Լեռնային Արցախին»:
Տուրի Վերջին խաղում «Ալաշկերտ-2-ը» խոշոր 4:1 հաշվով առավելության հասավ «Նոա-2-ի» նկատմամբ` այդպիսով նույնպես գրանցելով առաջին հաղթանակը։

Այս տուրը բաց է թողել «Միկան»:

Հայաստնաի Առաջին խմբի հաջորդ տուրը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։

© Armenian Soccer 2023