Armenian Soccer
Armenian Soccer

Ռևանշը կայացավ. Հայաստանի հավաքականը Լատվիայի նկատմամբ փայլուն հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Ազգերի լիգայի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ:

Հադիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Վահան Բիչախչյանը, սակայն 3 րոպե անց Գեորգի Հարությունյանն անկյունայինի խաղարկումից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 35-րդ րոպեին էլ Լատվիայի հավաքականի պաշտպան Կասպար Դուբրան գրավեց սեփական դարպասը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Զելարայանը հաշիվը դարձրեց 3:1: Հանդիպման վերջակետը դրեց Էդուարդ Սպերցյանը՝ Ռանոսի փոխանցումից հետո:

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 10-ին հյեւրընկալվելիս կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ, որն այսօր ոչ-ոքի է խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ:

© Armenian Soccer 2024