«Նոայի» ու Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Լատվիայի նկատմամբ հաղթանակից հետո (4:1), խոսել է Կոնֆերենցիաների լիգայում «Նոային» սպասվող խաղերից:
Հիշեցնենք, որ Լիգայի փուլում «Նոայի» մրցակիցներից մեկը «Չելսին» է:
««Չելսիի» հետ մեր խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Մեծ ոգևորությամբ ենք սպասում նրանց հետ խաղին:
Ափսոսում եմ, որ 2 հայկական թիմ չանցավ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ, բայց ապագայում դա անպայման կլինի։
Մենք լրջորեն պատրաստվում ենք Լիգայի փուլի խաղերին, ունենք շատ ուժեղ մրցակիցներ, և այնպիսիք, որոնց դեմ կարող ենք խաղալ:
Մեկնարկեկու ենք տնային խաղով և պետք է բոլոր ջանքերը գործադրենք հաղթանակի համար»,- Չանչարևիչի խոսքերն է մեջբերել metaratings.ru-ն:
© Armenian Soccer 2024