Օգտվելով միջազգային դադարից՝ «Արարատը» Ձորաղբյուրի մարզաբազայում սեպտեմբերի 8-ին 2 ստուգողական հանդիպում է անցկացրել: Օրվա առաջին խաղում թիմը մրցել է «Վեստ Արմենիայի» հետ: Խաղն ավարտվել է 4:2 հաշվով՝ հօգուտ «Վեստ Արմենիայի»:
«Արարատի» կազմում գոլերով աչքի են ընկել 19-ամյա Հովհաննես Հովսեփյանն ու 17-ամյա Մանուկ Հարությունյանը:
«Վեստ Արմենիայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Ավենտիս Ավենտիսյանը, Սանդեյ Չիմեզին, Արտակ Ասատրյանը և Արթուր Իսրաելյանը:
Երկրորդ խաղում «Արարատի» մրցակիցը եղել է «Գանձասարը», որին հաղթել են 2:1 հաշվով: Երևանյան թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Մուսա Կանտեն ու Մալիկ Բերտեն:
© Armenian Soccer 2024