«Փյունիկի» կանանց թիմն առաջին անգամ իր պատմության մեջ հռչակվել է Հայաստանի Կանանց Բարձրագույն խմբի չեմպիոն ու նվաճել Չեմպիոնների լիգայի նախնական փուլի ուղեգիր:
Ոսկե մեդալները երևանյան ակումբի կանանց թիմն ամրագրել է առաջնության ավարտից 4 տուր առաջ:
Արմեն Բարեղամյանի թիմն անցկացրած 21 խաղում տարել է 19 հաղթանակ՝ գոլային 60:4 հարաբերակցությամբ:
Հատկանշական է՝ «Փյունիկ-Աղջիկները» նախորդ մրցաշրջանում էր Առաջին խմբում հաղթանակից հետո բարձրացել Բարձրագույն խումբ:
© Armenian Soccer 2024