Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակը» կամային հաղթանակ է կորզել 10 հոգով մնացած «Ալաշկերտից»

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրն ավարտվեց «Ալաշկերտ» — «Շիրակ» խաղով: Գյումրեցիները Երևանում 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեցին:

«Ալաշկերտը» խաղի հաշիվը բացել էր արդեն 4-րդ րոպեին, աչքի էր ընկել Կարեն Նալբանդյանը: 21-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն կրկնապատկել էր երևանյան թիմի առավելությունը: 30-րդ րոպեին «Շիրակը» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Մորի Կոնեն:

65-րդ րոպեին Կոնեն ևս մեկ անգամ կարող էր աչքի ընկել նշակետից, սակայն այս անգամ վրիպել է, իսկ դրանից 2 րոպե անց «Ալաշկերտը» մացել է 10 հոգով: 83-րդ րոպեին «Շիրակի» կազմում հաշիվը հավասարեցրել է Սեդրիկ Դոհը: Հիմնական ժամանակին ավելացրած 7-րդ րոպեին Դոհը դուբլ է ձևակերպել և առաջ մղել թիմին:

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 42 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, «Շիրակը» 8-րդն է 32 միավորով:

© Armenian Soccer 2024