Հայաստանի Առաջին խմբի առաջնության նախավերջին՝ 27-րդ տուրում «Գանձասարը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Նոա-2»-ին:
Այս հաղթանակի շնորհիվ Կարեն Բարսեղյանի թիմն առաջնության ավարտից 1 տուր առաջ 70 միավորով ամրագրեց չեմպիոնությունը:
Չեմպիոնական խաղի միակ գոլը կապանցիների կազմում խփեց Դավիթ Մայիլյանը:
2024/25 մրցաշրջանում «Գանձասարը» կխաղա Պրեմիեր լիգայում:
© Armenian Soccer 2024