«Փյունիկի» սան Լևոն Վարդանյանը վերադարձել է երևանյան ակումբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լևոնը ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Փյունիկի» մարզադպրոցում։ Վարդանյաննիր նորամուտը գլխավոր թիմում նշել է 2019 թվականի նոյեմբերի 25-ին՝ «Երևանի» հետ Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում:
«Լևոնի մեջ տեսնում եմ լուրջ մոտեցում, աշխատասիրություն և նպատակասլացություն: «Նոայում» նրա մոտ լավ էր ստացվում պայքարի մեջ մնալ հիմնական կազմում տեղի համար: Հիմա ուզում եմ հասկանալ՝ այս մրցակցության մեջ իրեն ինչպես կդրսևորի։ Հուսով եմ՝ կարդարացնի մեր սպասելիքները»,-ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
2022/23թթ. մրցաշրջանը 19-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայում»՝ 34 խաղում դառնալով 8 գոլի և գոլային 5 փոխանցման հեղինակ: Վարդանյանը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 60 հանդիպում երկրի գլխավոր առաջնություններում։ 2022-ին նա փոխչեմպիոնի հետ նվաճել է նաև Հայաստանի առաջնության գավաթը։
«Ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու առթիվ։ Իմ և «Փյունիկի» առջև մեծ նպատակներ են դրված, կփորձեմ ուրախացնել ձեզ իմ գոլերով»,- նշել է Լևոն Վարդանյանը՝ դիմելով երկրպագուներին։
Լևոնը հրավեր է ստացել նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականից ու մասնակցել 3 հանդիպման։
© Armenian Soccer 2023