Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» հաղթեց ստուգողական առաջին խաղում

Այսօր հունիսի 28-ին «Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել` մրցելով «Վիստայի» հետ։

Խաղն ավարտվել է երևանյան թիմի հաղթանակով ` 5:1 հաշվով։

«Ալաշկերտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Յեյսոն Ռասինեսը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ագդոն Մենեզեսը և Արտակ Եդիգարյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-9-ն «Ալաշկերտն» ուսումնամարզական հավաք է անցկացնելու Մինսկում, որտեղ նախատեսում է ստուգողական ևս 3 հանդիպում։

© Armenian Soccer 2023