Այսօր` փետրվարի 24-ին, կայացավ Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 13-րդ տուրի հետաձգված «Վան» — «Փյունիկ» հանդիպումը։
Չարենցավանում անցկացված խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով ` 3:0 հաշվով։
«Փյունիկի» կազմում գոլով աչքի ընկավ Յուսուֆ Օտուբանջոն, իսկ Խոսե Կարաբալյոն դարձավ դուբլի հեղինակ։
Այս հանդիպումից հետո «Փյունիկը» 37 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում։
«Վանը» 27 միավորով ` 5-րդն է։
Հայաստանի առաջնության գարնանային հատվածի անդրանիկ ` 21-րդ տուրը կմեկնարկի փետրվարի 27-ին։
© Armenian Soccer 2023