Armenian Soccer
Armenian Soccer

Խորվաթ պաշտպանը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»

ԱԱ

ԱԱ

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 27-ամյա խորվաթ պաշտպան Դրագան Լովրիչը:

Ֆուտբոլիստը կարիերան սկսել է Խորվաթիայում՝ հանդես գալով «Սպլիտի», «Գորիցայի» ու այլ ակումբների պատանեկան թիմերում, ապա տեղափոխվել է իտալական «Կատանիա», որի տարբեր թիմերի կազմում հանդես է եկել 5 տարիների ընթացքում՝ պարբերաբար վարձավճարով ելույթներ ունենալով «Ալեսսանդրիայում» ու «Էմպոլիի» Մ-19 թիմի կազմերում:

Իտալիան լքելուց հետո խորվաթ ֆուտբոլիստը հանդես է եկել սլովենական «Մուրայում» և բոսնիական «Զրինսկիում»:

Լովրիչը վերջին 2 տարիներին կրում էր ուկրաինական «Կրիվբասի» մարզաշապիկը: Ուկրաինայից ֆուտբոլիստը հեռացել է ձմեռային այս դադարի ընթացքում:

Փորձառու պաշտպանը «Ալեսսանդրիայի» հետ 2017/18 մրցաշրջանում դարձել է Իտալիայի գավաթի հաղթող (Cerie C), իսկ «Մուրայի» հետ՝ Սլովենիայի 2020/21 մրցաշրջանի հաղթող։

© Armenian Soccer 2023