Հայ կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Խիմկի», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2023 թվականի մարտից Ավետիսյանը խաղում էր ղազախական «Մակտարալում», որտեղ 2022 թվականի օգոստոսին տեղափոխվել էր «Ակժայիկից»:
Հիշեցնենք, որ Պետրոս Ավետիսյանը Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկում» խաղացել է «Խիմկիի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի գլխավորությամբ:
Ռուսաստանի առաջնության 2022/23թթ. մրցաշրջանում «Խիմկին» զբաղեցրել էր նախավերջին՝ 15-րդ տեղն ու 2023/24թթ մրցաշրջանում կխաղա Առաջին դիվիզիոնում:
© Armenian Soccer 2023