Armenian Soccer
Armenian Soccer

«Վանից» մի շարք ֆուտբոլիստներ են հեռացել

«Վանից» հեռացել են 10 ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հարգելի՛ երկրպագուներ, տեղեկացնում ենք, որ «Վանում» իրենց ելույթները ավարտել են Ուիլսոն Բարրիոսը, Արթուր Քարտաշյանը, Մանուել Մորելլոն, Արմեն Մանուչարյանը, Ռումյան Հովսեփյանը, Գեղամ Ղադիմյանը, Գևորգ Նաջարյանը, Սամուր Ագամագոմեդովը, Էդգար Մովսեսյանը և Վասպուրակ Մինասյանը։
Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստներին ակումբում կատարած մեծ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

Ըստ տեղեկությունների որոշ ֆուտբոլիստներ ևս չարենցավանյան թիմում չեն այլևս։

Փոխարենը «Վանը» կհամալրեն մի շարք երիտասարդ հայ ու արտասահմանցի ֆուտբոլիստներ։

© Armenian Soccer 2023