Armenian Soccer
Armenian Soccer

Պետրակովի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Նաիր Տիկնիզյանը

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին, Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։

Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 17:15-ին։

Խորվաթիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

© Armenian Soccer 2023