Armenian Soccer
Armenian Soccer

Եվրո-2024. Հայաստանի հավաքականը մարտական ոչ-ոքի խաղաց թուրքերի հետ

Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին արտագնա խաղում մրցեց Թուրքիայի հավաքականի հետ։
Խաղն ընթացավ բավականին լարված ու ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։

Մեր ազգային թիմը բավականին լավ հանդես եկավ առաջին խաղակեսում։ Նույն պատկերն էր նաև երկրորդ կեսի սկզբնամասում, ինչի շնորհիվ կարողացանք արագ հաշվի մեջ առաջ անցնել. Նաիր Տիկնիզյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը։

Հետագայում մերոնք փոքր ինչ զիջեցին ու արդյունքում խաղավերջում` անհասկանալի դրվագում գոլ բաց թողեցինք և խաղն ավարտվեց չեզոք հաշվով։

Հարկ է նշել, որ մի շարք դրվագներում շատ հուսալի խաղաց դարպասապահ Օգնեն Չանչարևիչն ու փրկեց մեր թիմին վերահաս գոլից։

Վարազդատ Հարոյանը ցավոք ստացավ դեղին քարտ ու բաց կթողնի Խորվաթիայի ընտրանու հետ հանդիպումը։
Խորվաթներին կընդունենք Հայաստանում` սեպտեմբերի 11-ին։

© Armenian Soccer 2023