Armenian Soccer
Armenian Soccer

Հայկական ակումբները ստուգողական հանդիպումներ են անցկացրել

Օգտվելով դադարից այս օրերին հայկական մի շարք ակումբներ ստուգողական հանդիպումներ են անցկացրել!

«Փյունիկը» վրացական «Սաբուրթալոյին» հաղթել է
4:1 հաշվով։
Դուբլի հեղինակ են դարձել Դավիդյանն ու Ջիբրիլը։

«Վանը» ոչ-ոքի` 1:1հաշվով է խաղացել «Վիստայի» հետ, իսկ հետո 3:1 հաշվով առավելության հասել «Շիրակի» նկատմամբ:

Նույն «Վիստայի» հետ մրցել է նաև «Արարատ-Արմենիան» ու պարտվել 2:3 հաշվով։
«Արարատ-Արմենիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Կասսիո Շեիդն ու Դավիթ Տերտերյանը։

։«Ալաշկերտը» ստուգողական խաղում 3:0 հաշվով ուժեղ է գտնվել ԲԿՄԱ-ի նկատմամբ։
Աչքի են ընկել Ագդոն Մենեզեսը, Սոդիք Ֆատայը և Ռոբինսոն Ֆլորեսը։

«Նոան» էլ 2:1 հաշվով առավելության է հասել չեմպիոն «Ուրարտուի» նկատմամբ։
Խփած գոլերով աչքի են ընկել Պաուլ Խլադոնը և Դիոմերսի Մբոկանին։ Վերջինս ի դեպ իր առաջին գոլն էր խփում Հայաստանում։

«Նոայի» գոլը 11-մետրանոցից խփել է Նիկո Վառելան, Ռումյան Հովսեփյանն էլ դարձել է ինքնագոլի հեղինակ։

Հայաստանի IDbank պրեմիեր լիգան կվերադառնա սեպտեմբերի 14-ին։

© Armenian Soccer 2023