
Սեպտեմբերի 8-ին կայացավ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի 5-րդ տուրի Թուրքիա-Հայաստան հանդիպումը, որն ավարտվեց մարտական ոչ-ոքիով` 1:1:
Խմբի առաջատարը չկարողացավ հաղթել ըստ իրենց` անակնկալ հաղթանակներով 2-րդ տեղում գտնվող Հայաստանի ընտրանուն, ինչն էլ առաջացրել է թուրք սպորտային լրագրողների ու երկրպագուների զայրույթը։
Թուրքական «Ֆանատիկ» սպորտային ամսագրում խաղի հենց հաջորդ առավոտյան տպագրվել է ծավալուն հոդված, որտեղ մի շարք լրագրողներ արտահայտել են խաղի մասին իրենց կարծիքը։
«Ֆիասկո», «Ոչ Կունցին», «Նա մեզնից առաջ Գերմանիայի տոմս կգնի», ահա այսպիսի և նմանատիպ այլ վերնագրերով են տպագրվել կարծիքները, որոնք հիմնականում բացասական են։
Ըստ լրագրողների մեծամասնության, գերմանացի մարզիչ Կունցն այնքան էլ ճիշտ չի աշխատում իրենց բավականին ուժեղ կազմի հետ, ինչի պատճառով էլ կարող է վտանգել Թուրքիայի ընտրանու մասնակցությունը Գերմանիայում կայանալիք առաջնությունում։
Բացի դա նա սխալ դիրքերում սխալ ֆուտբոլիստների խաղացնում ու չի կարողանում արդյունավետ փոփոխություններ կատարել։
Լրագրողների կարծիքով, եթե այսպես շարունակվի հնարավոր է Կունցն ավելի շուտ մեկնի Գերմանիա, իհարկե ոչ մրցաշարին մասնակցելու նպատակով։
Որոշ լրագրողներ գտնում են, որ հավաքականի շատ ֆուտբոլիստներ իրենց նման չէին և հաճախ էին սխալվում։ Իհարկե նաև ըստ իրենց նման արդյունքի հանգեցին կարևոր խաղացողների բացակայության պատճառով։
Թուրքերը ոչ-ոքին արդարացնելու համար հասցրել են մեղադրել նաև մրցավարին, որն իրենց կարծիքով ի սկզբանե շատ ներողամիտ է եղել մեր ազգային թիմի նկատմամբ և մի շարք դրվագներում չի ցուցադրել դեղին քարտեր։
Չնայած նման արդարացումներին, փաստ է, որ թուրքերին չի գոհացրել ոչ-ոքի արդյունքն ու հատկապես հայերի դեմ խաղում։
Նշենք, որ Թուրքիայի ընտրանին անցկացրել է 5 խաղ, տարել 3 հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի ու մեկ պարտություն։ Այժմ Կունցի ղեկավարած թիմը 10 միավորով գլխավորում է D խումբը։
Խորվաթիայի ընտրանի մեր ազգային թիմի հետ միասին 7-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղեր, սակայն Խորվաթիան 2 խաղ է պակաս անցկացրել, իսկ մեր ընտրանին` 1:
Ուելսի հավաքականը 4 միավորով 4-րդն է, իսկ Լատվիան առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Երկուսն էլ անցակցրել են 4-ական հանդիպումը, իսկ 5-րդ , ինչպես մեր և Խորվաթիայի հավաքականը կանցկացնեն սեպտեմբերի 11-ին։
© Armenian Soccer 2023