Armenian Soccer
Armenian Soccer

Պաշտոնական. Էդգար Սևիկյանը տեղափոխվեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»

Մոսկվայի «Լոկոմոտիվը» հայտարարել է Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» եզրային հարձակվող Էդգար Սևիկյանի՝ վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին:

23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ և նախատեսում է տրանսֆերային իրավունքներն ամբողջությամբ գնելու տարբերակ:

Սևիկյանը «Ֆերենցվարոշ» էր տեղափոխվել 2024-ի հունվարին և բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

© Armenian Soccer 2024